Հունաստանում ընթանում է վետերան շախմատիստների աշխարհի թիմային հինգերորդ առաջնությունը: Այն անցկացվում է տարիքային երկու խմբով՝ +50 և +65: Մեր երկրի ընտրանին, Վահագն Քալանթարյանի ղեկավարությամբ, Ռաֆայել Վահանյան, Արտաշես Մինասյան, Կարեն Մովսիսյան, Սերգեյ Գալդունց, Նորայր Քալանթարյան կազմով հանդես է գալիս տարիքային առաջին խմբում:
Հաջող մեկնարկից ու չորրորդ տուրի անհաջողությունից հետո հայ շախմատիստները կրկին վերելքով են հանդես եկել ու առաջնության ավարտից երկու տուր առաջ 19,5 միավորով աղյուսակի երկրորդ հորիզոնականում են:
Առաջնությունը կավարտվի այսօր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ